ԱՄՆ-ի 30-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է առավելագույն մակարդակին` 2004-ից ի վեր
ԱՄՆ-ի 30-ամյա պետական պարտատոմսերի (US Treasuries) եկամտաբերությունը հասել է ավելի քան 22 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակի: Այս մասին են վկայում բորսայական առևտրի տվյալները։
30-ամյա US Treasuries-ի եկամտաբերությունն աճել է՝ նախորդ առևտրային նստաշրջանի փակման 5.402%-ից հասնելով 5.412%-ի։
Հինգշաբթի օրը ցուցանիշը առավելագույնը հասել է 5.42%-ի: Սա ամենաբարձր մակարդակն է՝ 2004 թվականի հունիսի 14-ից ի վեր։
