Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Վեց երկիր վերջնագիր է ներկայացրել ԵՄ նոր բյուջեի վերաբերյալ
30/09/2026 12:04
Կիսվել

Վեց երկիր վերջնագիր է ներկայացրել ԵՄ նոր բյուջեի վերաբերյալ

Գերմանիան, որն առաջատար դիրք է զբաղեցնում Եվրոպական միության վեց երկրների շարքում, Նիդերլանդների, Շվեդիայի, Դանիայի, Ավստրիայի և Ֆինլանդիայի հետ միասին Բրյուսելին նախազգուշացրել է, որ պատրաստ է մերժել ԵՄ 2028-2034 թվականների յոթամյա բյուջեի նախագիծը։ Այս մասին հաղորդել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով նամակին, որը ստորագրել են նշված երկրների ղեկավարները։ Բյուջեի հաստատման պայման է անվանվել ծախսերի կրճատումը «հարյուրավոր միլիարդավոր» եվրոյով։

Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն՝ ԵՄ բյուջեի ծավալը կարող է կազմել գրեթե 2 տրլն եվրո։ Դիմումում նշվում է, որ այն «արմատական բարեփոխման կարիք ունի»։

«Եթե բյուջետային ծախսերը չկրճատվեն հարյուրավոր միլիարդավոր եվրոյով, այս տարի դրանց վերաբերյալ համաձայնություն չի լինի», – հայտարարել է նամակը ստորագրած երկրներից մեկի դիվանագետը. բյուջեն հաստատելու համար անհրաժեշտ է բոլոր 27 անդամ պետությունների միաձայն համաձայնությունը։

Վեց երկրների ղեկավարների կարծիքով՝ ռեսուրսները պետք է ուղղվեն պաշտպանության կարիքներին և նորարարական ընկերությունների աջակցությանը։ Դա անհրաժեշտ է աճող տնտեսական մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար։ Միևնույն ժամանակ առաջարկվում է կրճատել գյուղատնտեսության և պակաս զարգացած տարածաշրջանների ֆինանսավորումը, որոնց ավանդաբար բաժին է ընկնում միության ֆինանսական ծրագրի ծախսերի մոտ երկու երրորդը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այսպիսի վերջնագիրն արտացոլում է ԵՄ բյուջետային ծախսերի նոր առաջնահերթությունների շուրջ առկա տարաձայնությունները։ Խոսքը, մասնավորապես, պաշտպանության և Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ մրցակցության պայմաններում դժվարություններ ունեցող արդյունաբերության ճյուղերի աջակցության ծախսերի մասին է։ Վեց երկրներին բաժին է ընկնում միության բյուջետային բոլոր մուտքերի շուրջ 40%-ը, որոնք հիմնականում ձևավորվում են անդամ պետությունների ներդրումներից։

FT-ի տվյալներով՝ ԵՄ-ում ներկայում նախագահող Իռլանդիային հանձնարարվել է մինչև հոկտեմբերի կեսը պատրաստել փոխզիջումային առաջարկ։ Այն պետք է հնարավորություն տա հավասարակշռել խոշորագույն դոնոր երկրների պահանջները մյուս պետությունների մեծամասնության դիրքորոշման հետ, որոնք պնդում են գյուղատնտեսության համար սուբսիդիաների և տարածաշրջանային զարգացման ֆինանսավորման պահպանման անհրաժեշտությունը:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33