ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի հուլիսին կազմել է 905․8 մլն դոլար
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի հուլիս ամսին կազմել է 905․8 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. հուլիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 372.6 մլն դոլարով կամ 69.9%-ով։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2026թ.-ի հուլիսին արձանագրվել է 415.5 մլն դոլար ցուցանիշ։ 2025թ. հուլիսի համեմատ արձանագրվել է կատարված փոխանցումների ծավալի աճ 11.3 մլն դոլարով կամ 2.8%-ով։
2026թ.-ի հուլիս ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 490․3 մլն դոլար։
