
Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 37 մլրդ դրամի եվ 44 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նշենք, որ 2013 թվականի վերջին աշխատանքային շաբաթում՝ դեկտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 71.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 129.8 մլն ԱՄՆ դոլար: