Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Վրաստանի ազգային բանկն իրավունք է ստացել թողարկել թվային լարի
16/10/2026 13:27
Կիսվել

Վրաստանի ազգային բանկն իրավունք է ստացել թողարկել թվային լարի

Վրաստանի ազգային բանկը պաշտոնապես իրավունք կստանա շրջանառության մեջ դնել ազգային արժույթի՝ լարիի թվային տարբերակը։ Վրաստանի խորհրդարանը արագացված ընթացակարգով ընդունել է «Վրաստանի ազգային բանկի մասին» օրգանական օրենքում համապատասխան փոփոխությունները։

Փոփոխությունների նախաձեռնողները իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն են։ Վերջնական ընթերցմամբ օրինագիծն ընդունվել է 80 պատգամավորի ձայնով։

«Վրաստանի ազգային բանկի մասին» օրգանական օրենքում կատարված փոփոխություններն իրավականորեն ամրագրում են թվային լարիի՝ կենտրոնական բանկի թվային արժույթի (CBDC) կարգավիճակը և ընդլայնում կարգավորողի լիազորությունները։ Այսուհետ «դրամական նշան» և «դրամական էմիսիա» հասկացությունները պաշտոնապես կտարածվեն նաև ազգային արժույթի թվային ձևի վրա։

Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Պաատա Քվիժինաձեն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ազգային բանկն այժմ իրավունք կստանա ձեռք բերելու անհրաժեշտ ծրագրային ապահովումը և ստեղծելու թվային լարիի ապագա թողարկման համար անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքը։ Սակայն, նրա խոսքով, այդ գործընթացը բավական երկար ժամանակ կպահանջի։

«Թվային արժույթներն աշխարհում զարգանում են շատ արագ տեմպերով։ Մենք դեռ հեռու ենք դրանց լիարժեք ներդրումից՝ ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ այլ տեսանկյուններից, սակայն հիմքեր ենք ստեղծում, որպեսզի Ազգային բանկը սկսի փորձնական աշխատանքներն այս ուղղությամբ։ Չինաստանում և Հնդկաստանում թվային արժույթն արդեն գործում է։ Մեր տարածաշրջանում Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան արդեն մշակման փուլում են։ Ուկրաինան նույնպես աշխատում է այս ուղղությամբ և մեզնից առաջ է անցել։ Ինչ վերաբերում է ամենակարևոր օրինակին՝ Եվրամիությանը, որի փորձն առավել հետաքրքիր է մեզ համար, ապա երեք տարի առաջ այնտեղ որոշում է ընդունվել մինչև 2030 թվականն անցում կատարել թվային արժույթի։ 2026 թվականից ԵՄ-ում կենտրոնական բանկերի միջև հաշվարկները կիրականացվեն թվային արժույթով, մինչև 2030 թվականը անցում կկատարվի մեծածախ և մանրածախ հատվածներին, իսկ 2030 թվականին համակարգը կգործի ամբողջ ծավալով», – հայտարարել է Քվիժինաձեն։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87