Առևտրային բանկերը 2026թ.-ի օգոստոսի վերջի դրությամբ 9․1 տրիլիոնի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026 թվականի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 9,085,059 մլն դրամ (9.1 տրլն) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 1,809,911 մլն դրամով կամ 24․9%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 444,402 մլն դրամի վարկ, իսկ ռեզիդենտներին՝ 8,640,657 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 67.6%-ը կամ 5,839,004 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ. օգոստոսի վերջի համեմատ աճել է 22․3%-ով։
Տրամադրած վարկերի 32.4%-ը կամ 2,801,653 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի օգոստոսի վերջի համեմատ աճել է 23․4%-ով։
