Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2026թ. հունվար-սեպտեմբեր
ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեի 2,431,160.4 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։
Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.
2026թ․-ի հունվար-սեպտեմբերին ԱԱՀ ծավալները 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 12․4%-ով և կազմել՝ 733,405.7 մլն ՀՀ դրամ։
Եկամտային հարկի ծավալներն աճել են 12․5%-ով և կազմել՝ 602,484.1 մլն ՀՀ դրամ։
Շահութահարկի ծավալներն աճել են 12․4%-ով և կազմել՝ 386,629.9 մլն ՀՀ դրամ։
Ակցիզային հարկի ծավալներն աճել են 14%-ով և կազմել՝ 124,242.6 մլն ՀՀ դրամ։
Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 13․9%-ով և կազմել՝ 98,959.2 մլն ՀՀ դրամ։
Պետական տուրքի ծավալները աճել են 37․3%-ով և կազմել՝ 90,570.0 մլն ՀՀ դրամ։
Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 62․2%-ով և կազմել 80,149.8 մլն ՀՀ դրամ։
Շրջանառության հարկի ծավալներն աճել են 16%-ով և կազմել՝ 65,499.2 մլն ՀՀ դրամ։
Մաքսատուրքի ծավալները նվազել են 0․6%-ով և կազմել՝ 55,251.2 մլն ՀՀ դրամ։
Այլ հարկերի ծավալներն աճել են 22․5%-ով և կազմել՝ 70,984.9 մլն ՀՀ դրամ։
