ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 17/02/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.46 դրամով և կազմել 411.79 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 564.07 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 11.72 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.18 դրամով և կազմել 688.80 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 298.58 դրամով և կազմել 17475.95 դրամ: Արծաթի գինն աճել է 10.56 դրամով և կազմել 279.22 դրամ: Պլատինի գինն աճել է 363.28 դրամով և կազմել 18879.32 դրամ: