Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 38 մլրդ դրամի և 37 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.3 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են դրամով տեղաբաշխված միջոցների աճ և դոլարով տեղաբաշխված միջոցների անկում:
Նշենք, որ փետրվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 36.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.3 մլն ԱՄՆ դոլար: