Կենտրոնական Բանկ. Արթուր Ջավադյանը մեկնել է Պեկին
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ Պեկին է մեկնել ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը, որի կազմում են Կենտրոնական բանկի ֆինանսական և ֆինանսական համակարգի կարգավորման ստորաբաժանումների ղեկավարները:
Պեկինում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպում է ունենալու Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ, որի ընթացքում քննարկվելու են երկու երկրների կենտրոնական բանկերի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր:
Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է երկու երկրների միջև փորձի փոխանակման իրականացում դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վճարահաշվարկային ոլորտներում, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում համագործակցության ամրապնդում: