Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին շնորհեց «Տարվա գործարք 2013» մրցանակը
31/05/2014 16:35
Կիսվել

ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին շնորհեց «Տարվա գործարք 2013» մրցանակը

Ամերիաբանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք  2013» մրցանակին: Ս.թ. մայիսի 16-ին Վարշավայում մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվեց Ամերիաբանկի Կորպորատիվ գործառնությունների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին` ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում կայացած 2014թ. տարեկան ժողովի ժամանակ:

«Տարվա գործարք 2013»-ն Ամերիաբանկի և Կոմերցբանկի միջև կնքված գործարքն է, որը երաշխավորվել է ՎԶԵԲ-ի կողմից: Ընդ որում, Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակից է եղել այս գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Գործարքն ունի կարևոր ռազմավարական նշանակություն Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտի զարգացման համար:

Գագիկ Սահակյանը նշեց. «Ամերիաբանկը բարձր է գնահատում երկարամյա համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ, որի արդյունքում իրականացվել են Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք նախագծեր: Մասնավորապես այս գործարքի կնքումը, որը հնարավոր դարձավ մի քանի խոշոր և հեղինակավոր ֆինանսական կառույցների մասնակցությամբ, առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման համար: Մենք նաև կարևորում ենք այն հանգամանքը, որ գործարքը կնքվեց առանձնակի նպաստավոր պայմաններով: Միտված լինելով երկրում հեռահաղորդակցության ոլորտը նոր մակարդի բարձրացնելուն` այն միաժամանակ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում»:
Նշենք, որ 2013թ. Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Ամենաակտիվ թողարկող բանկ» և «Հայկական առաջին հաստատող բանկ» մրցանակներին:

Շնորհիվ միջազգային ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և վստահելի գործընկեր Ամերիաբանկը շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ: Եվ այդ արդյունավետ համագործակցության արդյունքում Բանկն ունի ավելի քան 110 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:

ՎԶԵԲ-ի շնորհած «Տարվա գործարք 2013» պատվավոր մրցանակը, համալրելով միջազգային տարբեր կառույցների և հեղինակավոր բանկերի կողմից ստացված մրցանակների շարքը, վկայում է առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի արդյունավետ և մշտապես ակտիվ գործունեության մասին:

Ամերիաբանկն առևտրի ֆինանսավորման ոլորտում շարունակում է ընդլայնել համագործակցությունը ներկրողների և արտահանողների հետ:  Այդ են վկայում ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գրանցված ցուցանիշները, մասնավորապես` թողարկված ակրեդիտիվների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 43%-ով, իսկ քանակը` 40%-ով: Զգալի աճ է գրանցվել նաև թողարկված երաշխիքների մասով` հաշվետու ժամանակահատվածում թողարկված երաշխիքների ծավալն աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 148%-ով, իսկ քանակը` 90%: 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88