Կոնվերս Բանկին տրամադրվել է «Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության իրականացման թույլտվություն
ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը հունիսի 3-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության իրականացման թույլտվություն:
Հաշվառվել է «Թել-Սել» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Թել-Սել Հյուսիսային պողոտա» մասնաճյուղը: Ուժը կորցրած է ճանաչվել «ՍԱՆՌԱՅՍ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 739 լիցենզիան:
Խորհուրդը որոշել է հրապարակել 2014 թ. առաջին եռամսյակի «Բանբեր» պարբերականը: