
Արթուր Ջավադյանը մեկնել է Սոֆիա
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 5-ին մեկնել է Սոֆիա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 31-րդ նիստին:
Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն «Կենտրոնական բանկերը և բանկային կարգավորման մարտահրավերները» թեմայի շուրջ:
ԿԲ նախագահը մասնակցելու է նաև Բուլղարիայի ազգային բանկի 135-ամյակին նվիրված համաժողովին և միջոցառումներին: