ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 09/06/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 9-ին, բորսայում կայացել է 500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 7 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 12100000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 5.75%, փակմանը` 5.90%, առավելագույնը` 5.90%, նվազագույնը` 5.75%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.7735%: