Ֆինանսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Բանկերը գրանցել են միջազգային դրամական փոխանցումների աճ
16/06/2014 10:45
Կիսվել

Բանկերը գրանցել են միջազգային դրամական փոխանցումների աճ

Մեր երկրում ֆիզիկական անձանց փոխանցումները, առանց բանկային հաշվի բացման, իրականացվում են ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված` դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով:

ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը հաճախորդներին դրամական փոխանցումների իրականացման ծառայություններ մատուցելու նպատակով անդամակցել են 15 միջազգային համակարգերի:

Միջազգային դրամական փոխանցումների համակարգերին մասնակից առևտրային բանկերի միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը 2013 թվականին կազմել է 729.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14%-ով: Այս համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 221 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 4%-ով:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ առևտրային բանկերի միջոցով միջազգային փոխանցումների համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ ավելացել է 14%-ով` կազմելով 642.6 մլրդ դրամ:

Առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները նվազել են 17%-ով և կազմել 211.5 մլրդ դրամ. մեկ վճարման միջինը 2012 թ. համեմատ աճել է 23%-ով` կազմելով 3.8 մլն դրամ: Միաժամանակ, առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումները արտասահման նվազել են 2%-ով և կազմել 247.1 մլրդ դրամ: Արդյունքում` առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումներում դիտարկվում է դրամական միջոցների զուտ արտահոսք` 35.6 մլրդ դրամ ծավալով:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39