ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 17/06/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 411.51 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.80 դրամով և կազմել 558.01 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 11.83 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.51 դրամով և կազմել 698.50 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 28.68 դրամով և կազմել 16885.24 դրամ: Արծաթի գինն աճել է 0.97 դրամով և կազմել 260.24 դրամ: Պլատինի գինն աճել է 36.75 դրամով և կազմել 19064.94 դրամ: