Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կոնվերս Բանկ. mConverse` առաջին մոբայլ բանկը Հայաստանում
20/06/2014 14:33
Կիսվել

Կոնվերս Բանկ. mConverse` առաջին մոբայլ բանկը Հայաստանում

Մեկնարկեց Digitec Բիզնես Ֆորում 2014-ը, որտեղ  Կոնվերս Բանկը ներկայացրեց ՏՏ կողմնորոշվածություն ունեցող մի շարք նոր պրոդուկտներ և ծառայություններ: Դրանք են առցանց գնումների և վճարումների համար նախատեսված Visa Virtual քարտը, էլեկտրոնային առևտուրը հայաստանյան ընկերությունների համար ավելի բաց և հեշտ դարձնող eCommerce համակարգն ու տարվա ամենասպասված և կարևոր ՏՏ նորությունը՝ առաջին մոբայլ բանկ հավելվածը Հայաստանում:

mConverse-ը մոբայլ բանկային գործարքներ և մոբայլ առևտուր կատարելու բոլորովին նոր համակարգ է՝ նախատեսված Կոնվերս Բանկի հաճախորդների համար: mConverse համակարգի միջոցով կարելի է կառավարել հաշիվները Կոնվերս Բանկում, իրականացնել փոխանցումներ, ստուգել արտարժույթի փոխարժեքներն ու կատարել կոմունալ վճարումներ: Այս ամենի համար հատուկ ստեղծվել է պարզ և ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, որի շնորհիվ բոլոր գործարքները կատարվում են առավել արագ: mConverse հավելվածը iOS կամ Android սմարտֆոնին բեռնելուց և հավելվածում գրանցվելուց հետո այն կարելի է օգտագործել նաև համակարգչից:

mConverse մոբայլ հավելվածը նոր էջ է առցանց վճարումների պատմության մեջ: Շնորհիվ mConverse-ի կարելի է վճարել գնված ապրանքների և ստացած վճարումների դիմաց՝ օգտագործելով ընդամենը սմարտֆոնն ու մոբայլ հավելվածը: Վճարումները հնարավոր է կատարել ցանկացած տեղում և ցանկցած ժամանակ:

mConverse-ը լուրջ խթան է Հայաստանի գործարարների համար: Այժմ վաճառակետերը նույնպես կարող են օգտվել mConverse մոբայլ բանկ համակարգից՝ վճարումներն ընդունելու և վճարման հանձնարարականները (payment order) հաճախորդի հենց հավելվածին ուղարկելու համար: Հանձնարարականը կարելի է ուղարկել բջջային հեռախոսահամարով, mConverse-ում յուրաքանչյուր օգտատիրոջ համար գեներացվող QR կոդը սքան անելով կամ NFC անլար կապի միջոցով: Գումարը կփոխանցվի վաճառողի Կոնվերս Բանկում բացված հաշվին՝ վճարման հանձնարարականը գնորդի կողմից հաստատելուց անմիջապես հետո:

Բացի մոբայլ բանկի գլխավոր ֆունկցիաներից mConverse-ով հնարավոր է տեղեկանալ արտարժույթի փոխարժեքներից և մոտակայքում եղած Կոնվերս Բանկի մասնաճյուղերից և բանկոմատերից՝ քարտեզի վրա:
mConverse համակարգը կիրառում է վերջին սերնդի շարժական կապի և ինտերնետ անվտանգության ստանդարտները՝ հավասարապես պաշտպանելու գործարք կատարող երկու կողմերին: Այս համակարգը հիմնված է DOOCAT մոբայլ բանկ և մոբայլ առևտուր սպասարկող պլատֆորմի վրա, որը նախագծվել և մշակվել է Gallery Systems ընկերության կողմից:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08