ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 25/06/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 25-ին, բորսայում արտարժույթի առ ու վաճառքի գործարքներ չեն եղել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 18 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 27850000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.10%, փակմանը` 6.25%, առավելագույնը` 6.25%, նվազագույնը` 6.01%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.0861%: