Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Որոնք են աշխարհի ամենահին, ամենամեծ արժեքով, ամենագնողունակ և ամենախոշոր թղթադրամները
25/06/2014 22:18
Կիսվել

Որոնք են աշխարհի ամենահին, ամենամեծ արժեքով, ամենագնողունակ և ամենախոշոր թղթադրամները

Աշխարհի ամենահին թղթադրամը

Պատմությանը հայտնի ամենահին թղթադրամը թվագրվում է մեր թվարկության 812թ.-ով: Այն գործածվել է Չինաստանում` Թան կայսերական տան կողմից: Թղթադրամները կոչվել են արժեքավոր թղթե դրամներ: Թղթադրամի մի կողմում եղել է գրություն կայսեր և կայսերական տան անունից, իսկ մյուս կողմում` «Գանձարանի անունից հաստատված է, որ կայսերական կնիքը կրող այս թուղթն արժեք ունի և պետք է դիտվի որպես դրամ: Նա, ով չի ընդունի այս թղթադրամը կգլխատվի»:

Ամենամեծ արժեք ունեցող թղթադրամը

Աշխարհի ամենամեծ արժեք ունեցող թղթադրամը 1946թ. հետպատերազմյան Հունգարիայում թողարկվել է մեկ միլիարդ տրիլիոն (10-ի 21 աստիճան) արժեք ունեցող թղթադրամը:

Ամենամեծ գնողունակությամբ թղթադրամները

ԱՄՆ 10 000 դոլար արժեքով թղթադրամները աշխարհի ամենամեծ գնողունակություն ունցող թղթադրամներն են: Այս թղթադրամների թողարկումը դադարեցվել է 1944թ.-ին: ԱՄՆ պահուստի դաշնային համակարգը դեռևս շարունակում է  սույն թղթադրամների շրջանառությունից դուրս հանման գործընթացը: Այս պահի դրությամբ դեռևս 130 հատ 10 000 դոլար արժեքով թղթադրամ մնում է շրջանառւթյան մեջ, իսկ ավելի ճիշտ` կոլեկցիոներների ձեռքում:

Աշխարհի ամենագնողունակ թղթադրամներից է նաև 500 000 թայվանական բատը:  2000թ.-ին շրջանառության մեջ է դրվել թղթադրամի 1998 օրինակ: Այս պահի դրությամբ թղթադրամի շուկայական արժեքը 17 000 դոլար է, իսկ կատալոգում գրված արժեքը` 25 000 դոլար:

Ներքին հաշվարկների համար նախատեսված աշխարհի ամենագնողունակ թղթադրամները մեկ միլիոն ֆունտ սթերինգ  ու հարյուր հազար դոլար արժողությամբ թղթադրամներն են: Դրանք չեն գտնվում շրջանառության մեջ, սակայն գործածվում են պետական ֆինանսական մարմինների և բանկերի դրամաշրջանառությունն իրականացնելիս: Թղթադրամները կոլեկցիոներներին չեն վաճառվում:

Ամենախոշոր թղթադրամը

Աշխարհի ամենախոշոր թղթադրամը ֆիլիպինական 100 000 պեսոն է, որի չափսերն են 33×40.7 սմ: Այն շրջանառության մեջ է դրվել 1998թ.-ին` թղթադրամը նվիրված է իսպանական կառավարումից ազատագրման 100-ամյակին: Կոլեկցիոներները սույն թղթադրամի համար վճարել են մինչև 180 000 պեսո կամ 3 700 դոլար:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91