Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 78.16-0.50 WTI - 75.33-0.21
COMEX:  GOLD - 4309.20-0.69 SILVER - 70.70+1.14
COMEX:  PLATINUM - 1761.60-2.09
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.57+0.17 EUR/GBP - 1.1519-0.78
FOREX:  EUR/USD - 1.1519-0.78 GBP/USD - 1.3314-0.81
STOCKS RUS:  RTSI - 1076.11-1.05
STOCKS US: DOW JONES - 51492.55-0.98 NASDAQ - 26021.66-1.34
STOCKS US: S&P 500 - 7420.10-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 71053.49+1.65 TOPIX - 4068.18+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81-1.59 SSEC - 4090.48-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10508.61+0.14 CAC40 - 8430.79-0.20
STOCKS EUR:  DAX - 24934.67+0.10
18/06/2026  CBA:  USD - 368.19+0.13 GBP - 487-6.64
18/06/2026  CBA:  EURO - 422.02-4.82
18/06/2026  CBA:  GOLD - 51397+90 SILVER - 826.32-6.46
Կենտրոնական բանկ. բանկերի կողմից նոտարներին և ժառանգներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման ուղեցույցը
01/07/2014 20:52
Կիսվել

Կենտրոնական բանկ. բանկերի կողմից նոտարներին և ժառանգներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման ուղեցույցը

Ուղեցույցի նպատակը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհրդի 10.12.2013 թվականի թիվ 5 պաշտոնական պարզաբանման մեջ նկարագրվող բանկերի կողմից նոտարներին եւ ժառանգներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման վերաբերյալ գործընթացները հերթական քայլերով ներկայացնելը:

Շահագրգիռ անձինք

Ժառանգության գործով շահագրգիռ անձ են համարվում մահացած անձի՝

– երեխաները,
– ամուսինը,
– ծնողները,
– թոռները,
– ազգականներ,
– անձինք, ովքեր մահացածի ազգակիցները կամ հարազատները չեն, սակայն ենթադրում են, որ կարող են մահացած անձից կտակել նրա գույքը կամ դրա մի մասը:

Շահագրգիռ անձանց այսուհետ պայմանականորեն կանվանենք տիկին Ժաննա եւ պարոն Արտավազդ:Ուղեցույցը կիրառելի է ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ Հայաստանից դուրս ապրող անձանց համար:

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՎԱՐՎԵՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՆՁԻՆՔ ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԿ(ԵՐ)ԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Քայլ 1

Տիկին Ժաննան նախ պետք է գտնի մահացած անձի բնակության վայրի տարածքային նոտարին: Նոտարների ցանկը, ըստ տարածքների, կարելի է գտնել ինտերնետային կայքում (նշված կայքի նոտար բաժնից մտնել ՀՀ նոտարներ ենթաբաժին): Հնարավոր է, որ մեկ տարածքում գործեն մի քանի նոտար: Այդ դեպքում տիկին Ժաննան պետք է դիմի այդ տարածքի բոլոր նոտարներին, պարզելու համար, թե որ նոտարի մոտ է գտնվում իրեն հետաքրքրող ժառանգության գործը:

Քայլ 2

Տիկին Ժաննան պետք է դիմի տարածքային նոտարին, որպեսզի նոտարը հարցում կատարի բանկ(եր)ին, մահացած անձին պատկանող բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը պարզելու եւ ստանալու համար:

Նոտարը բանկ(եր)ին կատարում է հարցում մահացած անձի՝

– բանկային հաշիվներում ունեցած գումարների մասին՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով,
– բանկային ավանդների մասին՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով,
– բանկին ի պահ հանձնված ոսկու, դրամի, արտարժույթի կամ այլ արժեքների մասին՝ թանկարժեք քարեր, արժեթուղթ եւ այլն:

Հնարավոր է նոտարը ծանոթ չլինի ՀՀ ԿԲ 10.12.2013 թվականի թիվ 5 պաշտոնական պարզաբանման հետ, եւ հրաժարվի այդ գործողությունները կատարելուց: Այդ դեպքում տիկին Ժաննան կարող է ցույց տալ նշված պաշտոնական պարզաբանումը, որը կարելի է գտնել ինչպես arlis.am ինտերնետային կայքի հետեւյալ հղումով` http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=87805, այնպես էլ ՀՀԳՏ 2014.01.08/1 (480) գերատեսչական տեղեկագրում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարն իրավունք ունի ժառանգության գործով տիկին Ժաննայից պահանջել փաստաթղթեր, ժառանգության գործի նկատմամբ վերջինիս շահագրգռվածությունը ստուգելու եւ հետագայում բանկ(եր)ից ստացված բանկային գաղտնիքը նրան բացահայտելու համար:

Նոտարը տիկին Ժաննայից կարող է պահանջել՝

– ժառանգատուի մահվան փաստը հաստատող փաստաթղթեր, (օրինակ՝ մահվան վկայական),
– ժառանգության բացման ժամանակը եւ վայրը հաստատող փաստաթղթեր (օրինակ՝ մահվան վկայական, որում նշված է ժառանգության բացման ժամանակը եւ վայրը),
– ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը հաստատող փաստաթղթեր (ծննդյան վկայական, անձնագիր, անձը հաստատող այլ փաստաթղթեր, կտակ եւ այլն),
– ժառանգության զանգվածի կազմը հաստատող փաստաթղթեր (օրինակ՝ ժառանգության վկայական),
– այլ փաստաթղթեր:

Քայլ 3

Տիկին Ժաննայի կողմից նոտարին դիմելուց հետո, նոտարը գրությամբ դիմում է բանկ(եր)ին, պարզելու համար, արդյո՞ք մահացած անձը բանկ(եր)ում ունի գումար, բանկային ավանդներ կամ բանկին ի պահ հանձնված ոսկի, գումար կամ այլ արժեքներ: Այս ծառայության համար նոտարի կողմից կարող է գանձվել ծառայության մատուցման գումար (հնարավոր վճարների մասին կարող եք կարդալ ՀՀ կառավարության 26.05.2011 թվականի թիվ N 733Ն որոշման 37-րդ կետում):

Քայլ 4
Նոտարի կողմից բանկին դիմելուց հետո, բանկը համոզվելով, որ իրեն դիմել է մահացած անձի բնակության վայրի նոտարը, նոտարին տրամադրում է մահացածի բանկ(եր)ում ունեցած բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը, ինչպիսիք են՝

– բանկային հաշիվներում ունեցած գումարների մասին՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով,
– բանկային ավանդների մասին՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով,
– բանկին ի պահ հանձնված ոսկու, դրամի, արտարժույթի կամ այլ արժեքների մասին:

Քայլ 5

Բանկի տված տեղեկատվության համաձայն, նոտարը ժառանգած գույքի ցանկում ներառում է նաեւ մահացած անձի բանկ(եր)ում ունեցած

– բանկային հաշիվներում ունեցած գումարները՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով,
– բանկային ավանդները՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով,
– բանկին ի պահ հանձնված ոսկին, դրամը, արտարժույթը կամ այլ արժեքները:

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՎԱՐՎԵՆ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՄԱՀԱՑԱԾ ԺԱՌԱՆԳԱՏՈՒԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԿ(ԵՐ)ՈՒՄ ԱՌԿԱ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ, ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Քայլ 1
Եթե մահացած անձը ունեցել է մի քանի գույք եւ դրանք ժառանգել են տարբեր անձինք, օրինակ՝ տիկին Ժաննան եւ պարոն Արտավազդը, ապա նրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին պետք է ունենան՝

– այդ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագրեր կամ
– դատարանի կողմից ժառանգման փաստի վերաբերյալ դատարանի վճիռ (որոշում):

Նշված դեպքում տիկին Ժաննան եւ պարոն Արտավազդը կարող են դիմել բանկ(եր)ին՝ մահացած անձի վերաբերյալ բանկային գաղտնիքի կազմող տեղեկատվությունը ստանալու համար:

Բանկը տիկին Ժաննային եւ պարոն Արտավազդին այդ տեղեկատվությունը կտրամադրի, եթե վերջիններս ներկայացնում են՝

– ժառանգության վկայականը կամ ժառանգման փաստի վերաբերյալ դատարանի վճիռ (որոշում),
– անձը հաստատող փաստաթղթեր:

ՀՀ-ում անձը հաստատող փաստաթղթերն են՝

– անձնագիրը (ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար),
– ՀՀ հատուկ անձնագիրը կամ կացության քարտը (օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար),
– անձը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթեր (օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար),
– նույնականացման քարտը (ID քարտը) (ՀՀ քաղաքացիների համար),
– զինվորական գրքույկը (ՀՀ քաղաքացիների համար),
– ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող՝ անձը հաստատող փաստաթուղթը (որպես կանոն նշված փաստաթուղթը ՀՀ քաղաքացիներին տրվում է անձնագրի կորստի դեպքում),
– ծննդյան վկայականը (ՀՀ քաղաքացի հանդիսացող մինչեւ 16 տարեկան երեխաների համար),
– ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը (ապաստան հայցողների համար),
– կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը (փախստականների համար):

Քայլ 2

Բանկ(եր)ը պարտավոր է(են) տիկին Ժաննային եւ պարոն Արտավազդին անհատապես տրամադրել մահացած անձի վերաբերյալ իր մոտ առկա ամբողջ տեղեկատվությունը, եթե վերջիններս ներկայացրել են`

– ժառանգության վկայականը կամ ժառանգման փաստի վերաբերյալ դատարանի վճիռը (որոշումը), որտեղ նշված է իր անունը, որ ինքը ժառանգ է,
– անձը հաստատող փաստաթղթեր:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ գործող բանկերի մասին տեղեկատվությունը կարող եք գտնել cba.am ինտերնետային կայքում:

18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
51397
+90
Արծաթ
826.32
-6.46