Ֆինանսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՀՀ կենտրոնական բանկը սկսել է համագործակցել Հարվարդի համալսարանի հետ
14/07/2014 18:15
Կիսվել

ՀՀ կենտրոնական բանկը սկսել է համագործակցել Հարվարդի համալսարանի հետ

Հ Կենտրոնական բանկի և Հարվարդի համալսարանի միջև ձևավորված հեռանկարային համագործակցության շրջանակում Կենտրոնական բանկը մեկնարկել է մի ուրույն ծրագիր՝ հյուրընկալելով համալսարանի երեք ուսանողների` Ջորդան Բրայանթին, Խուան Ապարիսիոյին և Դենիել Ջիբսին, որոնք աշխատանքային պրակտիկա են անցնում Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում:

Ուսանողները Հայաստան են ժամանել հունիս ամսին և հանդիպումներ ու քննարկումներ ունեցել հայաստանյան և միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացել Հայաստանի տնտեսական իրավիճակին:

Պրակտիկանտները երկամսյա ամառային պրակտիկայի ընթացքում կիրականացնեն հետազոտություններ ՀՀ տնտեսությանը վերաբերող ուշադրության արժանի մի շարք երևույթների վերաբերյալ, մասնավորապես՝ «Հարկային հարմոնիզացիայի հնարավոր ազդեցությունները ֆինանսական ծառայությունների հատվածի վրա», «Տնտեսական ինտեգրման  ազդեցությունը երկկողմանի օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի վրա» և «Տարածաշրջանային ինտեգրման վերաբերյալ մոտեցումների դետերմինանտներ» թեմաներով: Նշենք նաև, որ Ջորդան Բրայանթի պրակտիկան կազմակերպվել է  Իրավաբանական վարչությունում, իսկ Դենիել Ջիբսի և Խուան Ապարիսիոյի պրակտիկան՝ Տնտեսական հետազոտությունների վարչությունում:

Հետազոտություններն իրականացնելու համար Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ստեղծված են աշխատանքային և տեխնիկական բոլոր պայմանները, ապահովված է տվյալների բազաների և այլ անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը:

Կենտրոնական բանկը կարևորում է միջազգային բազմակողմ համագործակցությունը և լիահույս է, որ աշխարհի լավագույն հինգ  համալսարաններից մեկի՝ Հարվարդի համալսարանի հետ  համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա և ծրագիրը կկրի շարունակական բնույթ: Ծրագրի իրականացումը նաև խթան կհանդիսանա Դիլիջանի Ուսումնահետազոտական Կենտրոնի և այլ միջազգային հեղինակավոր համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների միջև փոխգործակցության կապեր հաստատելու համար:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69