ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 04/09/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.58 դրամով և կազմել 410.15 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.72 դրամով և կազմել 539.14 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 11.11 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.73 դրամով և կազմել 675.07 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 43.40 դրամով և կազմել 16687.68 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.68 դրամով և կազմել 251.86 դրամ: Պլատինի գինը նվազել է 79.08 դրամով և կազմել 18566.77 դրամ: