ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 25/09/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.44 դրամով և կազմել 407.24 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.12 դրամով և կազմել 518.50 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 10.60 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.22 դրամով և կազմել 664.05 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 44.90 դրամով և կազմել 15937.54 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.84 դրամով և կազմել 232.53 դրամ: Պլատինի գինը նվազել է 98.92 դրամով և կազմել 17387.6 դրամ: