Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. մեկնարկել է American Express «Cashback Quest» մրցույթը
28/09/2014 21:58
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. մեկնարկել է American Express «Cashback Quest» մրցույթը

Սույն թվականի հուլիսի 16-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկվել էր American Express վճարային համակարգի թվով երրորդ քարտը՝ American Express Cashback-ը:

American Express Cashback-ի թողարկման կապակցությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարել էր «Cashback Quest» մրցույթ, որին կարող էին մասնակցել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր ցանկացողները: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր էր նախապես` օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 22-ը, առցանց գրանցվել մրցույթի պաշտոնական կայքում՝ www.cashbackcard.am և ձեռք բերել American Express Cashback Քարտ:

Սեպտեմբերի 28-ին ժամը 16:00-ին բանկի «Արմենիա» մասնաճյուղում (Վազգեն Սարգսյան փ., 10) տեղի կունենա «Cashback Quest» մրցույթի մեկնարկը, որի ընթացքում մրցույթի մասնակիցներին կհանձնվեն մասնակցության փաթեթները և կտրվի մրցույթի առաջին առաջադրանքը:

Մասնակիցների փաթեթում ներառված են www.cashbackcard.am կայք մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալները և հատուկ վերնաշապիկներ, որոնց կրելը պարտադիր է լինելու մրցույթի որոշ առաջադրանքների կատարման ընթացքում:

Գրանցման պահից հետո գրեթե յուրաքանչյուր օր մրցույթի մասնակիցներին առաջարկվելու է կատարել տարբեր առաջադրանքներ և պատասխանել տարաբնույթ ոլորտների առնչվող հարցերին: Հարցերը և առաջադրանքները տեղադրված կլինեն www.cashbackcard.am կայքում և հասանելի կլինեն միայն մրցույթի մասնակիցներին:

Մրցույթի առաջադրաքները ճիշտ կատարելու դեպքում մասնակիցները ստանալու են նախապես սահմանված միավորներ:

«Cashback Quest»-ի ընթացքում առավել շատ միավոր կուտակած մասնակիցը կճանաչվի հաղթող և կարժանանա մրցույթի գլխավոր մրցանակին՝ 1 500 000 ՀՀ դրամին: Հաղթողին կուտակած միավորների քանակով հաջորդող 10 մասնակիցներից յուրաքանչյուրը կպարգևատրվի 150 000 ՀՀ դրամով: 

American Express Cashback քարտի մասին

American Express Cashback Քարտի հնարավորություններն առավել շահավետ են դարձնում քարտով ամենօրյա անկանխիկ գնումները`տրամադրելով 1% CASHBACK Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց և 2% CASHBACK հայաստանյան մի շարք հայտնի սուպերմարկետներում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գործող Visa Electron, Maestro կամ ArCa քարտ ունեցող հաճախորդները կարող են արտոնյալ պայմաններով իրենց գործող քարտերին կցել American Express Cashback Քարտ՝ հնարավորություն ստանալով օգտվել Քարտի ընձեռած առավելություններից: American Express Cashback Քարտը Հայաստանում American Express ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի:

Կախված հաճախորդի ֆինանսական պահանջներից՝ American Express Cashback Քարտի համար դիմելիս հաճախորդը կարող է ընտրություն կատարել՝ քարտը օգտագործել իր միջոցները ուղղակի տնօրինելու համար կամ ընտրել օվերդրաֆտի ստացման հնարավորություն ընձեռող  Քարտ: American Express Cashback Քարտատերերը կարող են օգտվել American Express Selects միջազգային համակարգի հատուկ առաջարկներից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: American Express Cashback քարտը տրամադրվում է ինչպես հայկական դրամով, այնպես էլ եվրոյով և ԱՄՆ դոլարով: American Express Cashback Քարտի տարեկան սպասարկման միջնորդավճարը կազմում է 6 000 ՀՀ դրամ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ American Express Cashback Քարտ ձեռք բերելու համար կարելի է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել online դիմում այստեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52