Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 38 մլրդ դրամի և 62 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.9 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը ավելացրել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալները:
Նշենք, որ սեպտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 31 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.6 մլն ԱՄՆ դոլար: