Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կենտրոնական բանկ. 2014 թ. սեպտեմբերի 23-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
04/10/2014 13:23
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2014 թ. սեպտեմբերի 23-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2014 թ. սեպտեմբերի 23-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, խորհրդի անդամներ Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց սեպտեմբերի 23-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2014 թ. օգոստոսին արձանագրվել է 0.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.3% գնաճի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը որոշ չափով ավելացել է և ամսվա վերջին կազմել է 0.8%: Օգոստոսի գնաճը պայմանավորվել է առավելապես ծառայությունների սակագների 2.2% աճով (նպաստումը ընդհանուր գնաճին՝ շուրջ 0.7 տոկոսային կետ), ինչպես նաև պարենային ապրանքների գների 0.13% աճով (նպաստումը գնաճին՝ 0.1 տոկոսային կետ): Ծառայությունների սակագների աճին 0.6 տոկոսային կետով նպաստել է «Բնակարանային, կոմունալ» ծառայությունների սակագների աճը, իսկ պարենային ապրանքների գնաճը հիմնականում պայմանավորվել է «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Ձու» և «Մսամթերք» ապրանքախմբերի գների աճով՝ գնաճին 0.5 տոկոսային կետ ընդհանուր նպաստմամբ, որը ավելի քան 0.3 տոկոսային կետով չեզոքացվել է «Միրգ» ապրանքախմբի գների նվազմամբ: Օգոստոսի արդյունքներով բնականոն գնաճը կազմել է 0.3%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 0.8%:

2014 թ. երրորդ եռամսյակում նկատված տնտեսական որոշակի աշխուժության արդյունքում տնտեսական աճի ցուցանիշը սեպտեմբերի վերջին գնահատվում է տ/տ 3.8%՝ հունիսի վերջին արձանագրված 2.6%-ի դիմաց: Երրորդ եռամսյակում տնտեսական աճի արագացմանը հիմնականում նպաստել է գյուղատնտեսության  ճյուղի՝ սպասվածից ավելի աճը, այն դեպքում, երբ արդյունաբերության ճյուղում դեռևս պահպանվում է տարեսկզբից դիտված պասիվությունը: Մասնավոր սպառման աճի տեմպը ևս փոքր-ինչ գերազանցել է ակնկալիքները, և հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում գնահատվում է տ/տ 3.8%, իսկ մասնավոր ներդրումները շարունակում են սպասվածից ավելի դանդաղ տեմպերով վերականգնվել և հունվար-սեպտեմբերին գնահատվում է տ/տ 2.9% աճ՝ ծրագրված 3.1%-ի դիմաց: 2014 թվականի երրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության գնահատականը համահունչ է եղել կանխատեսված ցուցանիշին և համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային ազդակը կլինի չեզոք:

2014 թ. հունվար-օգոստոսի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1.1%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 3.8%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում նվազել է տ/տ 1.0%-ով:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները, որոնցում, ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը զուգահեռ, շարունակվել են տոկոսադրույքների նվազման միտումները: Այսպես, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը սեպտեմբերի 18-ի դրությամբ կազմել է 6.9%՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազելով 0.2 տոկոսային կետով, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 7.3% (նվազումը՝ 0.3 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 6.4% (նվազումը՝ 0.4 տոկոսային կետ):

ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ դրամի փոխարժեքը փոփոխվել է տարբեր ուղղություններով. սեպտեմբերի 18-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը՝ օգոստոսի 13-ի դրությամբ միջին ցուցանիշի նկատմամբ արժեզրկվել է 0.4%-ով` կազմելով 409.5 դրամ, եվրոյի նկատմամբ՝ արժևորվել 2.5%-ով՝ կազմելով 537.7 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ արժևորվել 5.3%-ով` կազմելով 11.1 դրամ:

2014 թ. երրորդ եռամսյակում ևս պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և անորոշությունները՝ կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Այս պարագայում թե՛ հումքային և թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվել են հիմնականում գնանկումային դրսևորումներ: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. սեպտեմբերի 11-ին հրապարակված պարենի գների ինդեքսը օգոստոսին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 3.6%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 3.9%-ով):

ԿԲ գնահատումների համաձայն երրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նախորդ եռամսյակի նկատմամբ կնվազի 5.8%-ով (տ/տ 6.1% նվազում), իսկ արդյունաբերական մետաղներից Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կաճի եռ/եռ 3.7%-ով (տ/տ 1.5% նվազում): ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 16.9%-ով (տ/տ 12.5% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կնվազի եռ/եռ 6.2%-ով (տ/տ 3.2% նվազում):

2014 թ. երրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 3.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Խորհուրդն արձանագրում է, որ արտաքին պահանջարկը վերականգնվում է դանդաղ տեմպերով, իսկ ապրանքահումքային շուկաներում առաջարկի ավելացման գործոնների ներքո նկատվում են որոշակի գնանկումային ճնշումներ՝ հատկապես էներգակիրների և հացահատիկի մասով: Այնուամենայնիվ, արտաքին հատվածում աշխարհաքաղաքական զարգացումների ներքո դեռևս պահպանվում են էական անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների և ապրանքահումքային շուկաների հետ:

2014 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի ավելացում, սակայն տնտեսական աճի մակարդակը շարունակում է ցածր մնալ: Չնայած արտաքին և ներքին տնտեսություններում պահպանվող ցածր պահանջարկին, ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ մինչ օրս ԿԲ կողմից իրականացված դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը բավարար է, որպեսզի զուգորդվելով 2014թ. երկրորդ կիսամյակում սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրման հետ, կարճաժամկետում հանգեցնի համախառն պահանջարկի ընդլայvմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, 2014թ. չորրորդ և 2015թ. առաջին եռամսյակներում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կավելանա՝ մոտենալով նպատակային ցուցանիշին և մինչև կանխատեսվող հորիզոնի վերջ պահպանվելով դրա շրջակայքում:

Միջնաժամկետ հատվածում արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին համահունչ ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով այդ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրագործումը:

2014 թ. սեպտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6.75%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 8.25% և 5.25%:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12