ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 26.6%-ՈՎ
Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալների խիստ անկում է արձանագրվել նաև այս տարվա փետրվարին և նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն նվազել է 26.6%-ով և կազմել է ընդամենը 34.0 մլրդ դրամ: Այսպես, «Հայ-Ռուսական «Հայռուսգազարդ», «Ղ-Տելեկոմ» և «Ֆլեշ» ընկերությունները 2008թ.-ի փետրվար ամսին համարվել են առաջին երեք խոշոր ներմուծողները, սակայն այս տարվա փետրվարին վերջիններիս մոտ` միասին վերցրած ներմուծման ծավալները պակասել են 4.0 մլրդ. դրամով կամ 26.3%-ով: