Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նոր հնարավորություն են ընձեռում իրենց քարտապաններին
20/11/2014 22:20
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նոր հնարավորություն են ընձեռում իրենց քարտապաններին

Բանկոմատների քանակով շուկայի առաջատար հանդիսացող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և ՎՏԲ-Հայաստան Բանկի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որը երկու բանկերի Visa և MasterCard քարտապաններին հնարավորություն է ընձեռում գործընկեր բանկի բանկոմատներում գումար կանխիկացնել այն սակագներով, որոնք գործում են հաճախորդի բանկի բանկոմատներից սպասարկվելիս: 

Համագործակցող բանկերի հաճախորդներին այսուհետ հասանելի են առավել մեծ թվով  բանկոմատներ, որոնց միջոցով քարտապանները Visa և MasterCard քարտերից կարող են գումար կանխիկացնել իրենց համար առավել հարմար պայմաններով: Երկու բանկերի բանկոմատների ընդհանուր ցանցը ներառում է 345 բանկոմատ Հայաստանի ողջ տարածքում:

Դա նշանակում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Visa և MasterCard քարտերի քարտապանները կարող են սպասարկվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատներից նույն սակագնով, որը գործում է իրենց համար ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից օգտվելիս: Նույն սկզբունքը գործում է նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանների համար ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից օգտվելու դեպքում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատների հասցեները կարող եք գտնել բանկի www.acba.am, www.cards.acba.am  կայքերում:

Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների հասցեները կարող եք գտնել բանկի կայքում` www.vtb.am, իսկ բանկոմատների էլեկտրոնային քարտեզը` Apple Store և Google Play հավելումների ինտերնետ-խանութներում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև: «ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատների ցանցերի միավորումը կարևոր քայլ է հայկական բանկային ոլորտում, որն ուղղված է սպասարկման հեռակառավարվող  ուղիների զարգացմանը: Այս համագործակցությունը թույլ կտա բարձրացնել բանկային ծառայություններ որակը և դրանց հասանելիությունը հաճախորդների համար, ինչպես նաև կապահովի բանկային քարտերի օգտագործման հարմարավոտությունը մեր հանրապետություն տարածքում: Միավորված ցանցը կազմում է Հայաստանի բանկոմատների ողջ ցանցի գրեթե 1/3 մասը: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կլինի մրցակցային լուրջ առավելություն երկու բանկերի համար»:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան` «Մեր բանկերի համագործակցության առաջնային նպատակն է առավել ընդլայնել մատչելի սակագներով սպասարկող բանկոմատների ցանցը մեր հաճախորդների համար: Կարևորելով Հայաստանում քարտերով կատարվող գործառնությունների աճը, մենք բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում քարտերն առավել նախընտրելի վճարային գործիք դարձնելու ուղղությամբ՝ խթանելով ինչպես անկանխիկ վճարումների կատարումը, այնպես էլ հետևողականորեն ընդլայնելով քարտերի սպասարկման ամբողջ ենթակառուցվածքը»:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98