18/12/2014 13:01
Բրիտանական կառավարությունը կվաճառի Lloyds-ի իր բաժնեմասը
Մեծ Բրիտանիայի իշխանությունները առաջիկա վեց ամսում մտադիր են վաճառել Lloyds Banking Group-ում ունեցած բաժնետոմսերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Նախարարների կաբինետը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ընթացքում Lloyds-ին տրամադրել էր 20,5 մլրդ ֆունտ ստերլինգ և ներկայում տնօրինում է բանկի 25%-անոց բաժնեմասը:
Lloyds-ում ունեցած բաժնեմասի կրճատման որոշումը պետական պարտքի նվազեցմանն ուղղված ևս մեկ միջոցառում է, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջորջ Օսբորնը:
Վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամից առայսօր Lloyds-ը հասցրել է կրճատել ավելի քան 37 հազար աշխատատեղ: Հենց միայն 2011-ին բանկը հայտարարել է 15 հազար աշխատատեղ կրճատելու մասին` ծախսերը 1,5 մլրդ ֆունտ ստերլինգով (2,4 մլրդ դոլար) նվազեցնելուն ուղղված ծրագրի շրջանակներում: Ի դեպ, բանկի հաճախորդները հաճախ նախընտրում են օգտվել ֆինանսական կազմակերպության առցանց հավելվածներից, որոնք հնարավորություն են ընձեռում բանկային գործառնությունները կատարել առանց գրասենյակ հաճախելու:Մեծ Բրիտանիայի իշխանությունները առաջիկա վեց ամսում մտադիր են վաճառել Lloyds Banking Group-ում ունեցած բաժնետոմսերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Նախարարների կաբինետը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ընթացքում Lloyds-ին տրամադրել էր 20,5 մլրդ ֆունտ ստերլինգ և ներկայում տնօրինում է բանկի 25%-անոց բաժնեմասը:
Lloyds-ում ունեցած բաժնեմասի կրճատման որոշումը պետական պարտքի նվազեցմանն ուղղված ևս մեկ միջոցառում է, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջորջ Օսբորնը:
Վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամից առայսօր Lloyds-ը հասցրել է կրճատել ավելի քան 37 հազար աշխատատեղ: Հենց միայն 2011-ին բանկը հայտարարել է 15 հազար աշխատատեղ կրճատելու մասին` ծախսերը 1,5 մլրդ ֆունտ ստերլինգով (2,4 մլրդ դոլար) նվազեցնելուն ուղղված ծրագրի շրջանակներում: Ի դեպ, բանկի հաճախորդները հաճախ նախընտրում են օգտվել ֆինանսական կազմակերպության առցանց հավելվածներից, որոնք հնարավորություն են ընձեռում բանկային գործառնությունները կատարել առանց գրասենյակ հաճախելու:
12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
Արծաթ
766.85
+14.37
