
Դոլարի փոխարժեքը շարունակում է կտրուկ նվազել` 1$ = 450
2014թ.-ի դեկտեմբերի 18-ի 13:30-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 460 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 490 դրամ: Կարելի է արձանագրել, որ վերջին 1.5 ժամվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքն նվազել է միջինը 45 դրամով: Միևնույն ժամանակ նվազել է նաև Եվրոյի փոխարժերը՝ 589 դրամ՝ առք և 605 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.91 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 8.15 դրամ: