
Դրամի փոխարժեքը 20:00-ի դրությամբ՝ 1$ = 450 դրամ
2014թ.-ի դեկտեմբերի 18-ի 20:00-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 450 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 480 դրամ: Կարելի է արձանագրել, որ վերջին 2 ժամվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքն նվազել է միջինը 10 դրամով: Միևնույն ժամանակ նվազել է Եվրոյի փոխարժերը՝ 572 դրամ՝ առք և 599 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.50 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.80 դրամ: