
Ֆինանսների նախարարություն. դասընթացներ մաքսային միջնորդների համար
«ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մաքսային միջնորդների համար 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մաքսային ընթացակարգերի փոփոխությունների իրազեկումն ապահովելու նպատակով կազմակերպում է «ԵՏՄ անդամակցության շրջանակներում մաքսային գործընթացների փոփոխություններ» թեմայով մեկօրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա 2014թ-ի դեկտեմբերի 30-ին ժամը 9:45-ից մինչև 17:15-ը ք. Երևան, Իսակով 10 հասցեում` Արարատյան տարածաշրջանային մաքսատան 7-րդ հարկի 701 լսարանում: