Դոլարի փոխարժեքը կրկին աննշան աճել է
Այսօր՝ հունվարի 14-ի ժամը 16:50-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 476 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 479.5 դրամ: Կարելի է արձանագրել, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1 դրամով: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժեքը՝ 562 դրամ՝ առք և 570դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.24 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.55 դրամ: