Սաուդյան Արաբիան ամերիկյան զինամթերքի խոշորագույն ներկրողն է
IHS հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցի տվյալներով` Սաուդյան Արաբիան 2014-ին եղել է ԱՄՆ զինամթերքի խոշորագույն ներկրողը` այդ ոլորտում գերազանցելով Հնդկաստանին: «Սաուդյան Արաբիայի ներկրման աճն ահռելի է»,- հայտարարել է IHS-ի փորձագետը:
Նախորդ տարում Էր Ռիյադը ԱՄՆ-ից զինամթերք գնելու նպատակով ծախսել է մոտ 6.5 մլրդ դոլար, ինչը 54%-ով ավելին է, քան մեկ տարի առաջվա ցուցանիշը: Այս տարի ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար Թագավորությունը մտադիր է ծախսել 9,8 մլրդ դոլար, վստահեցնում են վերլուծաբանները:
Զեկույցում ընդգծված է, որ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (որն ամերիկյան զինամթերքի 4-րդ խոշորագույն ներկրողն է) նախորդ տարում ընդհանուր առմամբ գնել են ավելի շատ պաշտպանական տեխնիկա, քան արևմտաեվրոպական բոլոր երկրները միասին վերցրած: