
Դրամի փոխարժեքը 10:50-ի դրությամբ` դոլարի փոխարժեքը կրկին աննշան աճել է
Այսօր՝ մարտի 10-ի ժամը 10:50-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 480 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 482.5 դրամ: Կարելի է արձանագրել, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան աճել է: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժեքը՝ 517 դրամ՝ առք և 523 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.86 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 8.15 դրամ: