Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. օնլայն առևտրի նոր հեռանկարներ Հայաստանում
08/04/2015 12:42
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. օնլայն առևտրի նոր հեռանկարներ Հայաստանում

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը Հայաստանում ինտերնետային առևտրի խթանման նպատակով առաջարկում է ինտերնետային առևտրի  համար նախատեսված ծառայության՝ արտոնյալ պայմաններով ներդրման առաջարկ, որը կգործի մինչև ս.թ. մայիսի 5-ը: Առաջարկով հետաքրքրված բոլոր ընկերությունների համար բանկն անվճար կիրականացնի այդ ընկերությունների ինտերնետային կայքերում էլեկտրոնային առևտրի մոդուլի ինտեգրումը:

Ծառայությունից օգտվելու համար կարող եք դիմել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի ցանկացած  մասնաճյուղ կամ լրացնել  online հայտ  բանկի կայքէջում:

Արդեն մեկ տարի է, ինչ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը հնարավորություն է տալիս ինտերնետային խանութներին՝ վճարումներ ընդունել 3D Secure անվտանգության տեխնոլոգիայով՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի գործարարներին առաջարկել իրենց ծառայությունները ոչ միայն տեղական, այլ նաև օտարերկրյա սպառողներին: Արդյունքում ընկերությունները հնարավորություն են ստանում մեծացնել վաճառքի ծավալները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, ներդնել նոր ծառայություններ և ոչ միայն:

Verified By Visa և MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում վճարումներ իրականացնելիս 3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իրականացնել քարտապանների լրացուցիչ նույնականացում, որը ենթադրում է յուրաքանչյուր իրականացվող վճարման հաստատում մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, ինչը առավել անվտանգ է դարձնում գործարքը ինչպես վճարում կատարող անձի, այնպես էլ ինտերնետային խանութի համար:

Ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի հեռախոսային սպասարկման կենտրոն  010 31 88 99 հեռախոսահամարով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդի Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  6 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12