
Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ
ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:
Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: