ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 28/04/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 28-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.53 դրամով և կազմել 474.95 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.09 դրամով և կազմել 518.22 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 9.15 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.55 դրամով և կազմել 724.49 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 279.74 դրամով և կազմել 18323.99 դրամ: Արծաթի գինն աճել է 0.27 դրամով և կազմել 241.88 դրամ: Պլատինի գինը նվազել է 26.59 դրամով և կազմել 17178.74 դրամ: