Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Մայիսի 11-ին Հայաստան կժամանի ՎԶԵԲ-ի նախագահը
08/05/2015 19:41
Կիսվել

Մայիսի 11-ին Հայաստան կժամանի ՎԶԵԲ-ի նախագահը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահը՝ պարոն Սումա Չակրաբարտին, Հարավային Կովկասի երկրների իր շրջագայության ընթացքում մայիսի 11-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի: Սա կլինի նրա երկրորդ պաշտոնական այցը Հայաստան ՎԶԵԲ-ում իր պաշտոնավարության ընթացքում:

Մեկօրյա այցի ընթացքում նախագահ Սուման կհանդիպի Հայաստանի կառավարության պաշտոնյաների հետ, այդ թվում նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

Նախագահ Սումա Չակրաբարտիի այցը Հայաստան համընկնում ՎԶԵԲ-ի նոր երևանյան գրասենյակի բացման հետ, որը Բանկը կնշի ժապավենը կտրելու արարողությամբ երկուշաբթի, մայիսի 11-ին, ժամը 17:15-ին Պիացցա Գրանդե բիզնես կենտրոնում, Վազգեն Սարգսյան 10 հասցեով, որին կհաջորդի մամլո ասուլիսը:

Սումա Չակրաբարտին ՎԶԵԲ-ի նախագահ է ընտրվել 2012 թ. և ստանձնել է իր պաշտոնը հուլիսի 3-ին՝ դառնալով Բանկի վեցերորդ նախագահը: Ավելի վաղ պարոն Սուման զբաղեցրել է Միացյալ Թագավորության Արդարադատության նախարարության մշտական քարտուղարի պաշտոնը, իսկ դրանից առաջ՝ նույն պաշտոնը Միջազգային զարգացման նախարարությունում: Նա ավարտել է Օքսֆորդի և Սասեքսի համալսարանները, 1984 թվականից աշխատել է Մեծ Բրիտանիայի կառավարությունում և արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի տիտղոսի:

Հայաստանում 1992թ. իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի, քան 900 մլն եվրո 135 ծրագրերում: 2014 թ.-ին ՎԶԵԲ-ը Հայաստանում ստորագրել է 18 ծրագրերի համաձայնագրեր 114 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64