ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 20/05/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.50 դրամով և կազմել 479.77 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 7.02 դրամով և կազմել 533.17 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել 9.58 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.70 դրամով և կազմել 744.65 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 240.25 դրամով և կազմել 18730.53 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.05 դրամով և կազմել 268.39 դրամ: Պլատինի գինը նվազել է 387.44 դրամով և կազմել 17815.83 դրամ: