Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱԺ-ում ընթանում են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
27/05/2015 17:02
Կիսվել

ԱԺ-ում ընթանում են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ կայացած համատեղ նիստում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2014 թվականին հատկացված ֆինանսական միջոցների եւ ծախսերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ոլորտի ֆինանսական ցուցանիշները եւ նշել, որ 2014թ. պետական բյուջեով ՄԻՊ աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված 231 մլն դրամի դիմաց ճշգրտված ծրագրով հատկացվել է նույնքան դրամ՝ արձանագրելով 96,5 տոկոս կատարողական:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով իրականացված ծրագրերը, նշել է, որ 2014 թվականին արագ արձագանքման ծառայության ծախսերի համար հատկացվել է 20 մլն դրամ, բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի համար` 26 մլն դրամ, անհատական դիմումների համար` 50 մլն դրամ, տեղեկատվական ծառայությունների համար` 25 մլն դրամ եւ այլն :

Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ գրասենյակը հաշվետու տարում ստացել է 6326 դիմում:

Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահել են Շիրակ Թորոսյանը եւ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանը եւ մասնավորապես՝ միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարների կատարողականը:

Ներկայացնելով հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳՆ-ին հաշվետու տարում հատկացվել է 13.3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99, 78%: Գլխավոր գանձապետը, խոսելով նախարարության կողմից իրականացվող ծրագրերից, նշել է, որ դրանցում մեծ տեսակարար կշիռ է ունեցել դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման համար նախատեսված ծրագիրը. այդ նպատակով հատկացվել է 7.9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է գրեթե 100%: Միջազգային կազմակերպություններին անդամակցության նպատակով ԱԳՆ-ին հատկացվել է 1 մլրդ 817 մլն դրամ, որն օգտագործվել է 100%-ով: ԱԳՆ պահպանման համար ծախսվել է 1 մլրդ 48 մլն դրամ: Կատարողականը կազմել է 99.58%:

ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը նշել է, որ հաշվետու տարում նախարարության պահպանման ծախսերն իրականացվել են գրեթե 100%-ով: Հաշվետու տարում օտարերկրյա պետություններում դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման համար հատկացվել է 7 մլրդ 900 մլն դրամ, կատարողականը կազմել է գրեթե 100%: Հրատարակչական, տեղեկատվական, տպագրական ծառայությունների համար հատկացվել է 68.7 մլն դրամ, կատարողականը կազմել է 98.5%-ով:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահում էին Նաիրա Զոհրաբյանը եւ Գագիկ Մինասյանը, պատգամավորները քննարկել են եվրոպական ինտեգրման ուղղությամբ նախատեսված եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ներկայացրել են եվրաինտեգրման ուղղությամբ իրականացված ծախսերն ու ծրագրերը:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ իրականացվել են ծրագրեր ԵՄ-ի եւ ԵՄ-ի երկրների հետ: Արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի համար բյուջեի ծախսային մասում սահմանվել են սահմանաչափեր, որոնք ունեն կողմնորոշիչ բնույթ: Արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի առանձնահատկությունների մասով նշվել է, որ դրանց կատարողականը որոշ դեպքերում համեմատաբար ավելի ցածր է լինում, քան ներքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի դեպքում: ԵՄ-ի հետ իրականացվել են 15 ծրագրեր եւ դրամաշնորհային 18 ծրագրեր: Ստացվել է 7 մլրդ դրամի չափով ոչ նպատակային դրամաշնորհ:

Կարեն Նազարյանը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ ՀՀ կարեւորագույն գործընկերներից, եւ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը, որն ընթանում է տարբեր ուղղություններով: Դեռեւս 2014 թվականի նոյեմբերից ԵՄ-ի հետ քննարկումներ են տեղի ունեցել՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակ ձեւավորելու ուղղությամբ: Ոլորտային բնագավառներում ԵՄ-ի հետ համագործակցությունը ընդլայնելու նպատակով կնքվել է ԵՄ ծրագրերին ՀՀ մասնակցության ընդհանուր սկզբունքներին առնչվող արձանագրություն, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի մարտին: Մուտքի վիզաների ազատականացման գործընթացի մասով նշվել է, որ 2014 հունվարից ուժի մեջ են մտել ԵՄ-ի հետ ստորագրված վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը: ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԵՄ բոլոր քաղաքացիները 2013 թվականի հունվարից ազատված են Հայաստան մուտքի արտոնագրից: Ակնկալվում է առաջիկայում ԵՄ-ի հետ սկսել երկխոսություն ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ երկրներ այցելելու խնդրի շուրջ:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90