
Արթուր Ջավադյանը կմասնակցի Միջազգային բանկային կոնգրեսին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է «Ֆինանսական ինդուստրիա՝ մարտահրավերներ և որոշումներ» խորագրով միջազգային բանկային 24-րդ կոնգրեսին:
Կոնգրեսի ընթացքում քննարկվելու են ժամանակակից իրողությոններում կենտրոնական բանկերի դերի, բանկային կարգավորման և վերահսկողության, ոչ-բորսայական ածանցյալների շուկայի բարեփոխման, ԵՏՄ երկրների դրամավարկային քաղաքականության, վճարումների համակարգի, ֆինանսական հասանելիության բարձրացման և ֆինանսական գրագիտության վերաբերյալ հարցեր:
Միջոցառման շրջանակում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ: