HSBC–ն Շվեյցարիայի իշխանություններին կվճարի 43,02 մլն դոլար
Հունիսի 4-ին HSBC բրիտանական ամենախոշոր բանկը հայտարարեց, որ համաձայնել է Ժնևի իշխանություններին վճարել 43,02 մլն դոլար` բանկի շվեյցարական ստորաբաժանումում փողերի լվացման մեղադրանքով գործի քննությունը կարգավորելու համար։
Բանկն իր հայտարարության մեջ ընդգծում է, որ վճարումը ենթադրում է փոխհատուցում տեղական իշխանություններին անցյալում բաց թողած կազմակերպչական սխալների դիմաց:
Բանկի հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ կառույցը «ամբողջ ծավալով համագործակցում է քննության հետ և չի ենթարկվի քրեական պատասխանատվության»։
Ոստիկանությունը Շվեյցարիայում գտնվող HSBC բանկի մասնաճյուղը խուզարկել է փետրվարին` հարկերից խուսափելու և եկամուտները ծածկելու կասկածանքով:
Այժմ բանկին քրեական գործ չի սպառնում: