ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 24/06/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 472.56 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.65 դրամով և կազմել 529.69 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 8.72 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.63 դրամով և կազմել 745.27 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 128.05 դրամով և կազմել 17897.54 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.69 դրամով և կազմել 242.48 դրամ: Պլատինի գինը նվազել է 119.05 դրամով և կազմել 16119.94 դրամ: