ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 02/07/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 472.45 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.20 դրամով և կազմել 523.24 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 8.48 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.62 դրամով և կազմել 737.73 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 36.91 դրամով և կազմել 17741.47 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.95 դրամով և կազմել 237.41 դրամ: Պլատինի գինն աճել է 68.73 դրամով և կազմել 16435.17 դրամ: