Հունաստանի բանկոմատներում կանխիկը կբավականացնի մինչ հուլիսի 13-ը
Հունաստանի Բանկերի Միության նախագահ Լուկա Կացելին հայտնել է, որ հունական բանկերի բանկոմատներում կա կանխիկի բավարար քանակություն, և հարկ եղած դեպքում բանկերը կհամալրեն բանկոմատները:
Հիշեցնենք, որ ֆինանսական ճգնաժամի հետ կապված, հունական բանկերը հունիսի վերջից փակ են, իսկ բանկոմատների օրական կանխիկացման առավելագույն շեմը հաստատվել է 60 եվրոն: Տեղեկությունների համաձայն հունական բանկերը փակ կմնան առնվազն մինչ հուլիսի 13-ը:
Կացելին նշել է, որ քաղաքացիները չպետք է անհանգստանան իրենց խնայողությունների համար, հավելելով, որ բանկային ոլորտում իրավիճակը կկայունանա այն բանից հետո, երբ Հունաստանի կառավարությունը և Եվրագոտու ղեկավարները համաձայնության կգան հակաճգնաժամային միջոցառումների հարցում: