ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 20/07/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 480.33 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.25 դրամով և կազմել 520.53 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 8.44 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.43 դրամով և կազմել 747.15 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 177.30 դրամով և կազմել 17493.79 դրամ: Արծաթի գինն աճել է 1.26 դրամով և կազմել 231.8 դրամ: Պլատինի գինը նվազել է 106.49 դրամով և կազմել 15412.08 դրամ: