ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 29/07/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.27 դրամով և կազմել 478.81 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.68 դրամով և կազմել 529.85 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 8.05 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.52 դրամով և կազմել 748.62 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 48.95 դրամով և կազմել 16875.01 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.18 դրամով և կազմել 223.83 դրամ: Պլատինի գինն աճել է 8.47 դրամով և կազմել 15024.64 դրամ: