ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 03/08/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.29 դրամով և կազմել 478.00 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.55 դրամով և կազմել 524.37 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.27 դրամով և կազմել 7.65 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.79 դրամով և կազմել 745.20 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 157.37 դրամով և կազմել 16880.27 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.36 դրամով և կազմել 223.76 դրամ: Պլատինի գինը նվազել է 86.01 դրամով և կազմել 15045.33 դրամ: