ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 13/08/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 478.44 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.24 դրամով և կազմել 532.03 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 7.45 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.11 դրամով և կազմել 747.66 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 169.63 դրամով և կազմել 17212.68 դրամ: Արծաթի գինն աճել է 0.83 դրամով և կազմել 236.27 դրամ: Պլատինի գինն աճել է 111.47 դրամով և կազմել 15228.38 դրամ: